«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հենց այդ ապտակն էր պատճառը, որ Բաղրամյանը հետագայում մարշալ դարձավ

03/12/2021

1968-ին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ: Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին:

Բաղրամյանը պատմեց, որ 1918-ին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ: Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15,000 գաղթականներով: Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս եռեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», - ասաց նա Բաղրամյանին:

Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին: Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ: