ԱՄՆ դեսպանն այցելել է Հայաստանի նկարիչների միության «Գարնանային սալոն» ցուցահանդես
11/03/2021
Դեսպան Թրեյսին այցելեց Հայաստանի նկարիչների միության «Գարնանային սալոն» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են ավելի քան 200 հայ նկարիչների գործեր։ «Հաճույքով անցա ցուցասրահներով և ծանոթացա հայկական արվեստի տաղանդաշատ ներկայացուցիչների գործերի ողջ բազմազանությանը՝ իրենց ուշագրավ գույներով, պատկերներով ու արտահայտչամիջոցներով», - նշեց դեսպան Թրեյսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։