Երկու ռուս զինծառայող, գլխի շրջանում թեթև վնասվածքներով, դիմել է Գորիսի ԲԿ
22/03/2023
Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը՝ նշելով, որ վնասվածքները ոչ հրազենային են։
Ըստ հաղորդման՝ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Գորիսի բժշկական կենտրոնից «Ազատությանն» այլ մանրամասներ չհաղորդեցին։