«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

25/08/2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանն այսօր ընդունել է  Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն  հայտնելով  աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք  և՛ Եվրոպական միության շրջանակում, և՛  առանձին ձևաչափով։ Ուրախ կլինեմ,  եթե մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք նոր ոլորտներում նոր հարաբերություններ հաստատել»,-նշել է նախարարը։ Դեսպան Սխերմերսը  շնորհավորել է  նախարարին նշանակման կապակցությամբ և    շնորհակալություն  հայտնել հանդիպման համար՝ մաղթելով  արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում։