«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիևյան կամրջի տակ 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

08/04/2022

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կ․ Հ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: