«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արա Զոհրաբյանը՝ ռազմագերիների մասին

30/11/2020

«ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ամփոփ)

1. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորում է մեր հայրենակիցների պատվի, արժանապատվության, տանջանքից զերծ մնալու, հանգստի և սննդի իրավունքները և այլ երաշխիքներ է սահմանում նրանց համար: Այս առումով մեր իշխանությունները պետք է պնդեն այդ կոնվենցիայի կիրառումը և բնականաբար փորձեն ամեն ինչ անել, որպեսզի մեր ռազմագերիներին վերադարձնեն:

2. Ստորագրված փաստաթղթի համաձայն ռազմական գործողություններն ավարտվում են 2020թ. նոյեմբերի 10-ից: Նույն փաստաթղթի 8-րդ կետի համաձայն իրականացվում է ռազմագերիների փոխանակում: Ճիշտ է նշված չեն ժամկետներ, բայց դա չպետք է խանգարի կիրառելու կոնվենցիայի 118-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ:

3. Իշխանությունը պետք է վերացնի Հայաստանում ռազմական դրությունը, քանի որ հակառակ դեպքում փաստում ենք, որ ռազմական գործողություններն ավարտված չեն:

4. Իշխանությունը պետք է կասեցնի ստորագրված փաստաթղթով Հայաստանի պարտավորությունների կատարումը, այդ թվում` Լաչինի փոխանցումը: Սա պատերազմի առիթ կարծում եմ չի լինի, քանի որ ռուսական խաղաղապահ զորքերը գտնվում են Արցախում, իսկ իշխանությունն առնվազն պետք է փորձի այս լծակն օգտագործել»:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան