«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում 100-ից ավելի միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

13/07/2021

Հուլիսի 12-ի երեկոյան ավելի քան 100 միգրանտի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավ-արևելքում՝ «Կուզմինկի» մետրոկայարանի մոտ։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են ագրեսիվորեն տրամադրված մարդիկ բախվում միմյանց և վազում երթևեկելի հատված՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը։ Զելենոդոլսկի փողոցում իրավապահները ձերբակալել են ծեծկռտուքի առնվազն 15 մասնակցի։

Ձերբակալվածների մեծ մասը եղել են Միջին Ասիայից։ Կոնֆլիկտի պատճառը պարզվում է։
ՏԱՍՍ-ը հայտնում է դանակի հարվածներով մի քանի հոսպիտալացվածի մասին։