«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

07/02/2022

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում։ 

«COVID-19-ի թեստիս արդյունքը դրական էր։ Բարեբախտաբար, ես ինձ լավ եմ զգում, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կնոջ՝ Էմինե Էրդողանը ևս վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։