«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մենք չենք արգելափակում ՀԱՊԿ որոշումները, բայց և չենք մասնակցում դրանց». Փաշինյան

26/03/2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Փաշինյանը անդրադարձել է նաև պաշտոնական Երևանի ու ՀԱՊԿ հարաբերություններին։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության առջև անվտանգության ապահովման իր պարտավորությունները, հատկապես՝ 2021-2022 թվականների ընթացքում։ ՀԱՊԿ-ի այս քաղաքականության գործնական արդյունքն այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությանը։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունենք և չենք մասնակցում ՀԱՊԿ բարձր մակարդակի բանակցություններին։ Այնուամենայնիվ, մենք չենք արգելափակում ՀԱՊԿ որոշումները, բայց նաև չենք մասնակցում դրանց:

Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման համար և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հարցում: Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ», - նշել է Փաշինյանը, գրում է radar.am-ը: