«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Վաստակավոր իրավապաշտպանի» շքանշան՝ Կադիրովին

25/03/2023

Չեչնիայի օմբուդսմենը Ռամզան Կադիրովին շքանշան է հանձնել «քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում նշանակալի ծառայության համար»։

Նույն պարգևն ավելի վաղ շնորհվել էր նաև Կադիրովի մորն ու հանգուցյալ հորը։

Ռամզան Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից։ Նրան մեղադրում են ռուսաստանյան այդ հանրապետությունում մարդու իրավունքների համատարած կոպիտ ոտնահարումների մեջ, իրավապաշպանները նրան մեղավոր են համարում իր քննադատների սպանությունների և առևանգումների համար։