Ֆրանսիական Նիցցայում կնոջ են գլխատել
29/10/2020
Reuters-ը հայտնում է.
Ֆրանսիական Նիցցայում անհայտ անձի հարձակման արդյունքում առնվազն 3 զոհ կա:
Հարձակումը տեղի է ունեցել Նոտեր դամ դե Նիս եկեղեցու մետ: Հարձակման ժամանակ մի կնոջ գլխատել են: Այս մասին խոսել է նաև Մարին Լե Պենը:
Նիցցայի քաղաքապետն իր հերթին հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին:
Այս պահին քաղաք է մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: