«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Pajero io-ն ու Honda Elysion-ը. վարորդները եղել են սթափ

05/01/2022

Երեւանում, այսօր՝ հունվարի 5-ին,  ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes, Mitsubishi Pajero io, Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է  վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են  նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: