«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին

19/04/2021

Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։
Մասնավորապես նշվում է. 
Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ​​ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ​​ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն: