«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքան ժամանակ են ԲՈՒՀ-երը իրենց աշխատանքը կազմակերպելու հեռավար

20/11/2020

Երկրում համաճարակային վիճակով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարված էր արձակուրդ: Սակայն արձակուրդը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ,ինչից հետո առաջին դասարանցիները սկսեցին հաճախել դպրոց, իսկ մնացած դասարաններն անցան հեռավար կրթության: Հեռավար կրթության անցել են նաև ԲՈՒՀ-երը և մինչև այժմ իրենց դասերն անցկացնում են օնլայն տիրույթում:

ArmDaily.am-ը պարզել է, թե համալսարանները որքան ժամանակ են աշխատելու հեռավար։

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ վերջանական չգիտեն, թե ինչքան են աշխատելու հեռավար սկզբունքով:

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն հրաման՝ մինչև կիսամյակի վերջ դասերն անցկացնել առցանց:

Հայ-ռուսական համալսարանի  մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանն էլ մեզ փոխանցեց, որ իրենք շարունակելու են հեռավար կրթությունն այնքան ժամանակ մինչև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը չլավանա. «Երբ հասկանանք, որ մեր ուսանողների և դասախոսների համար առկա ձևաչափին վերադառնալը կլինի հնարավորինս անվտանգ և քիչ ռիսկային։ Համենայնս դեպս առաջին կիսամյակը հաստատ հեռավար է մնալու, ինչպես որոշվել էր այս տարվա օգոստոսին կայացած գիտխորհրդի նիստին»:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ առաջիկա երկու շաբաթը հաստատապես հեռավար է անցկացվելու դասապրոցեսը, հետագայի մասին դեռևս տեղեկություններ չունեին:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ևս այս պահին աշխատում է հեռավար և կշարունակի հեռավար այնքան ժամանակ, քանի դեռ երկրում համաճարակային վիճակում բարելավվում չի լինի։