«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմն ապացուցեց, թե որքան կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը. Շվեդիայի հայ պատգամավոր

24/04/2021

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետի խոսքով՝ 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց, թե որքան կարևոր է, որ ողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: 

«Հատկապես հիմա շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհը դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես կշարունակեմ աշխատել, որ նրանք, ովքեր հանցանք են գործել, պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Արին Կարապետը:

Շվեդահայ պատգամավորն ընդգծել է, որ միայն ճանաչելով և դատապարտելով է հնարավոր կանխել մարդկության դեմ հանցագործությունները:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, միանում եմ հայ ժողովրդին՝ ոգեկոչելու մեր անմեղ զոհերին և վստահ եմ, որ մենք միասին կհաղթահարենք այս դժվար օրերը, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում»,- եզրափակել է Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավորը: