ԳԵՐՄԱՆԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
19/11/2020
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային, գրում է ermenihaber.am-ը:
Մաասը հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ անդամ երկրների հերթական գագաթնաժողովին։
«Եթե Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակի սադրիչ գործողությունները, ապա կսպասեմ ԵՄ-ի դեկտեմբերյան նիստին պատժամիջոցների քննարկմանը»,-ասել է նա։
Նշենք, որ Թուրքիան անտեսելով ԵՄ-ի, Հունաստանի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, շարունակում է ապօրինի սեյսմիկ հետազոտական և նավթահորատման աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Աղբյուր՝ ermenihaber.am, փոխանցում է Հրապարակ թերթը: