«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ ռուս զինվորականները Բելառուսում իրենցից թալանած գույքի շուկա են բացել

02/04/2022

Բելառուսի Նարովլյա քաղաքում ռուս զինվորականները շուկա են բացել Ուկրաինայում թալանած գույքի վաճառքի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կից հետախուզության գլխավոր վարչությունը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ թալանի շուկայում կան լվացքի մեքենաներ և աման լվացող մեքենաներ, սառնարաններ, զարդեր, մեքենաներ, հեծանիվներ, մոտոցիկլետներ, սպասք, գորգեր, արվեստի գործեր, մանկական խաղալիքներ, կոսմետիկա։

Հետախուզության գլխավոր վարչությունից հայտնել են. ՛՛Մոզիր քաղաքում (Բելառուս) կուտակվում են ռուսական «ԿամԱԶ» բեռնատարներ, որոնցից զինվորները բեռնաթափում են թալանած իրերը: Թալանը Ռուսաստանի Դաշնություն է ուղարկում բելառուսական առաքման ծառայության միջոցով՛՛: