Թուրքիան կհետաձգի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Անկարան մտադիր է մեկ տարով հետաձգել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը՝ հուսալով այս ընթացքում քրդական խմբավորումների դեմ պայքարում այս երկու երկրներից բավարար երաշխիքներ ստանալ։ Թուրքիայի խորհրդարանը հայտարարել է.
«Այդ հարցը կապված է կենսական ազգային շահերի հետ, մենք պատրաստ ենք մեկ տարով կանխել նրանց անդամակցությունը, եթե անհրաժեշտ լինի», - մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Քըլըչի խոսքերը։
«Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և տրամադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք օգնում են Ուկրաինային պաշտպանել իրեն: Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի», - ասել է նա:
Նա նշել է, որ Թուրքիան կատարում է դաշինքով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Շվեդիան և Ֆինլանդիան «ապաստան են տրամադրում ահաբեկչական կազմակերպություններին, որոնք սպանում են մեր ժողովրդին, չեն հարգում մեր սահմանները և վտանգ են ներկայացնում մեր երկրի գոյության համար»։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։