«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաստատվել են նախադպրոցական հաստատություններում մանկավարժների մրցույթի հարցաշարերը

29/03/2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի մարտի 25-ի 471-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների մրցութային ընտրության թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հարցաշարերում ընդգրկված 100 հարցերը վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:

Հարցաշարի հաստատման համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգով» սահմանված մանկավարժական աշխատողների մրցութային ընտրության պահանջը: