«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 24-ից 25-ը բացահայտել են հանցագործության 40 դեպք

25/11/2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարդու իրավունքների պաշտպանին սպառնալու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, անձի առևանգման, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծեծի և անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: