«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հռոմի Պապը կկատարի համավարակի բռնկումից ի վեր իր առաջին այցը Հռոմի սահմաններից դուրս

05/09/2020

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը կկատարի Իտալիայում համավարակի բռնկումից ի վեր իր առաջին այցը Հռոմի սահմաններից դուրս, հայտնում է Associated Press- ը:

Հռոմի պապը կայցելի Ասիզի քաղաք, որը գտնվում է Իտալիայի կենտրոնական մարզում` Ումբրիայում, Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզիացու ծննդավայր, եւ կստորագրի Իտալիայի հոգեւորականներին եւ ժողովրդին ուղղված պապական նամակը:

Ըստ Վատիկանի հաղորդագրության` կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով Վեհափառի այցը կանցկացվի մասնավոր կարգով` առանց նախապատրաստությունների հավատացյալների կողմից:

Պապական նամակը կհրապարակվի Fratelli tutti 'sulla fraternita' e l'amicizia sociale` «Բոլորը եղբայրներ են: Եղբայրության եւ բարեկամության մասին հասարակության մեջ», վերնագրի ներքո:

Աղբյուր՝ news.am