«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք գործիչ. «Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է»

17/02/2022

«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: 
Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: «Հայաստանի հետ սկսված գործընթաց կա: Դա էլ է կարևոր: Միայն Ծոցի կամ ԱՄԷ-ի պրիզմայով չնայենք: Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Իսրայելը, Լիբանանը բոլորը միասին դիտարկենք, ապա դա գործարար աշխարհի ճանապարհը բացող մոտեցում կլինի»,- ասել է Օլփաքը: 
Աղբյուր՝ ermenihaber.am