«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ռուսաստանի ԱԴԾ մարմինները կանխել են Մախաչկալայում ծրագրվող ահաբեկչությունը

26/12/2020

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնն այսօր հրապարակել է Մախաչկալայում ահաբեկչություն ծրագրող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին բերման ենթարկելու տեսագրությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր Մախաչկալայում ահաբեկչության նախապատրաստման կանխարգելման մասին: Դեկտեմբերի 25-ին օպերատիվ գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:

Ծայրահեղականները բերման են ենթարկվել իրենց բնակարանից, որտեղ հայտնաբերվել են դանակներ, նռնակներ ու գրոհայինների ծախսերի ցանկը:

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am