«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օրուելի «1984» հայտնի վեպը կվերապատմվի կնոջ տեսանկյունից

12/12/2021

Ամերիկացի գրող Սանդրա Նյումանը կնոջ տեսանկյունից կվերապատմի Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Ինչպես նշում է The Guardian-ը, բրիտանական գրողների հիմնադրամը հավանություն է տվել դասական գրքի «վերաիմաստավորման» գաղափարին։

Սպասվում է, որ նոր գիրքը լույս կտեսնի 2023 թվականին՝ «Ջուլիա» վերնագրով։ Այն կպատմի 1984 թվականի իրադարձությունների մասին գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթի սիրելիի անունից։

Օրուելի հիմնադրամի խոսնակ Բիլ Հեմիլթոնի խոսքերով՝ Նյումանն իր գրքում կպատասխանի երկու անպատասխան հարցի` ինչ տեսավ Ջուլիան Ուինսթոնի մեջ և ինչպես բախվեց կուսակցության հիերարխիայի հետ:

Ինչպես նշում է թերթը, գրողի որդի և ժառանգորդ Ռիչարդ Բլերը նույնպես հավանություն է տվել հոր հայտնի ստեղծագործությունը վերաիմաստավորելու որոշմանը։

Ջորջ Օրուելի «1984» վեպը լույս է տեսել 1949 թվականին։