«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Լկտի ու մեծամասշտաբ ծառահատումներ` «Դիլիջան» ազգային պարկի տարածքում». ահազանգ

15/12/2020

«Բնապահպանի տուն» ՀԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Նորից լկտի ու մեծամասշտաբ ծառահատումներ են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։ Այս անգամ հենց ճանապարհի կողքին։ Այ էդքան անտերության է մատնված մեր ազգային հարստությունը։ Այ էդքան թալանչի են հենց մեր հայրենակիցները։ Ներքին թուրքեր են ավելի շուտ, քան թե հայեր։
     Նորից հիշեցնենք, որ այս տարածքի հսկողության համար կա «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմ ու աշխատավարձ են ստանում մեր իսկ վճարած հարկերից։ Չնայած Տավուշի մարզում, եթե մոտենաք ձեր ծանոթ-բարեկամին ու ընկերական հարցնեք, թե ո՞վքեր են կազմակերպիչները այս թալանի ու անխղճության, ապա շատ հաճախ կլսեք հենց ազգային պարկի աշխատակիցներից շատերի անունները»։