«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն Ռուբինյան

30/04/2024

Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու դրա հիմքով դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածություննից։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ամիսներ անց տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմաթիի հռչակագիրը։ Դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական ու ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին՝ 1991 թվականի դրությամբ»,- նշեց նա։

Ըստ Ռուբինյանի՝ Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը։

«Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն հստակ չէ, հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այդ սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիան տեղի է ունենալու Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այն է՝ 1991 թվականի դրությամբ եղած ադմինիստրատիվ սահմանների հիման վրա, որոնք դարձել են միջպետական սահման»,- նշեց Ռուբինյանը։