«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ

18/01/2022

Ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ։ Նման որոշում է ընդունել այդ երկրի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայությունը։
Ավտոբուսի տոմսերը հնարավոր կլինի պատվիրել միայն էլեկտրոնային եղանակով:
«Այդ տարածքներ հնարավոր կլինի այցելել տարին մեկ անգամ։ Ուղևորներին տրամադրվում է դժբախտ պատահարներից ապահովագրություն», - հայտարարել են ծառայությունից։ 
Ավտոբուսները Արցախի տարածքով կանցնեն ոստիկանության ուղեկցությամբ։
Հունվարի 24-ից կիրականացվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի միջքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, Վարանդա-Շուշի, Բարդա-Աղդամ միջազգային օդանավակայաններում ևս փոխադրումներ կիրականացվեն։