«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկացի մասնագետ․ Էրդողանի հաղթանակի դեպքում, Թուրքիայի արտաքին պարտքը կմեծանա

10/03/2023

Ամերիկյան «Vanguard Group Inc.»-ի ֆինանսական գծով տնօրեն Նիկ Էյզինգերը հեղինակավոր Bloomberg-ի հետ խոսել է Թուրքիայում կայանալիք ընտրությունների մասին։

Նա ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի, երկրի արտաքին ֆինանսական պարտքը կմեծանա։ Իսկ եթե պարտվի, ապա թուրքական պարտատոմսերը կարող են եկամտաբեր լինել։ Էյզինգերը նաև ավելացրել է, որ թուրքական իշխանությունները վերջին վեց ամիսների ընթացքում հսկողության տակ են պահել լիրան՝ այն պահելով աստիճանական արժեզրկման գծում։ Ըստ նրա՝ շատ ներդրողներ նշել են, որ դա նպաստել է լիրայի գերարժևորմանը։

Էյզենգերն ասել է. «Այն սցենարում, որտեղ Էրդողանը պարտվում է, արտարժութային պարտատոմսերը կարող են լինել լավագույն տարբերակներից մեկը, որովհետև թուրքական լիրան, հավանաբար, կթուլանա նոր ղեկավարության օրոք»:

«RBC Global Asset Management Fund»-ի մենեջեր Լոուրենս Բենսաֆին կարծում է, որ նույնը կարող է լինել նաև բաժնետոմսերի շուկայում:

«Որոշ օտարերկրյա ներդրողներ կվերադառնան, եթե հարցումները ցույց տան, որ ընդդիմությունն առաջ է անցել», - ասել է Բենսաֆին: Այս պահին մեծ հետաքրքրություն կա, բայց անորոշությունը դեռ բարձր է։ Երբ գալիս է այդ պահը, արագ գործելու համար ներդրողներն իրենց գնահատականներն են տալիս»։

https://www.ermenihaber.am/