Գայանե Հակոբյանը կարող է դատապարտվել
19/05/2023
Գայանե Հակոբյանը կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման. լրագրողներին ասել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը` Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դիմաց։
Այստեղ քիչ հետո կքննվի արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունն ու ձերբակալման որոշման դեմ փաստաբանների բողոքը։