«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտի 4 բնակիչներ, այդ թվում՝ 2 երեխա, շմոլ գազից թունավորում են ստացել

02/02/2021

Փետրվարի 2-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1980թ.ծնված Ա. Ս.-ն և 1982թ.ծնված Ա. Ս.-ն, 2006թ.ծնված Լ. Ս.-ն և 2013թ.ծնված Ա. Ս.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են փետրվարի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: