«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինքնաշեն ատրճանակ, պարկուճ ու արնանման հետքեր՝ Դավթաշենի 3-րդ թաղամասում. ըստ ոստիկանների՝ վիճաբանություն է եղել

30/12/2021

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, չկրակված պարկուճ, արնանման հետքեր և արյունոտված բժշկական դիմակ։

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։

Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու, ում տաբատի վրա կա արնանման հետքեր, դեպքի որոշ հանգամանքներ պարզվել են, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ կռվի մասնակիցների ինքնությունները դեռ չեն հրապարակվում: