«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոմոդեդովոյի մոտակայքում գտնվող քարանձավներում անհետացած երեխաները ողջ են

18/12/2020

Փրկարարները գտել են մի խումբ երեխաների, ովքեր անհետացել էին մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանի քարանձավներում՝ հինգշաբթի երեկոյան Интерфакс-ին է հայտնել իրազեկ աղբյուրը:

Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է մերձմոսկովյան քարանձավում անհայտ կորած խմբի հայտնաբերման լուրը: Բաժանմունքը նշել է, որ երեխաները բժշկական օգնության կարիք չունեն:

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ 10 հոգուց բաղկացած խումբը, այդ թվում՝ 9-12 տարեկան 8 երեխա, ժամը 10:45-ին մտել են քարանձավ, բայց նշանակված ժամին՝ 19:00-ին, դուրս չեն եկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարները:

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հանձնարարել է հետաքննել քարանձավում մի խումբ երեխաների անհետացման հետ կապված իրադրությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am