«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենի որդին խոստովանել է՝ ուկրաինական ընկերությունից ստացած փողերը ծախսել է ալկոհոլի և թմրամիջոցների վրա

01/04/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, խոստովանել է, որ ուկրաինական Burisma գազի արդյունաբերության ընկերության ղեկավարման աշխատանքից ստացած փողերը ծախսել է ոգելից խմիչքի և թմրամիջոցների վրա: Այս մասին ասվում է նրա «Գեղեցիկ իրեր» գրքում, որը վաճառքի է դրվել ապրիլի 6-ին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Հանթեր Բայդենը նշել է, որ եթե հնարավորություն լիներ, ապա ուկրաինական ընկերությունում չէր աշխատի: Նա խոստովանել է, որ Burisma ընկերությունից ստացված գումարներն ավելի են խորացրել ալկոհոլից ու թմրամիջոցներից իր կախվածությունը, որոնք փչացրել են ընտանիքի հետ հարաբերություններն ու աշխատանքային գործունեությունը:

Հեղինակ`Մարի Կոստանյան