«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելական ռազմաբազայից գողացվել է գաղտնի սարքավորումներ

04/02/2021

Հինգշաբթի, փետրվարի 4-ի գիշերը, անհայտ հարձակվողները Իսրայելի Պաշտպանության ուժերի ռազմաբազա են ներխուժել, գողանալով թանկարժեք գաղտնի սարքավորումներ՝ ինը տարա : Այդ մասին գրում է իսրայելական 9-րդ ալիքը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Ցելիմ ուսումնական բազայում: Ինչպես պարզաբանում է «Исраэль ха-Йом» թերթը, այնտեղ վերապատրաստում անցած ստորաբաժանումներից մեկի գտնվելու վայրից անհետացել են  ռադիոկապի և կոդավորման սարքերը: Դյուրակիր ռադիոկայաններից բացի, գողերին հաջողվել է միավորի տարածքից հանել բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումներ եւս:

Պարբերականը նշում է, որ «կողոպուտի արդյունքում զգալի վնասներ է հասցվել»,  և հանգեցրել երկրի հյուսիսում ուժերի տեղակայման հետաձգմանը: