«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Եղիր տղամարդ». Կադիրովի հորդորը Բայդենին

19/03/2021

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուղղակիորեն շփվելու և զրույցից «չխուսափելու» առաջարկը:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին իր ենթադրյալ «միջամտության» համար: Բացի այդ, նա դրական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարին համարում է «մարդասպան»:
Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին մաղթեց քաջ առողջություն իր ամերիկացի գործընկերոջը, ինչպես նաև առաջարկեց այն քննարկել ուղիղ հեռարձակմամբ:
Ինչպես նշել է Կադիրովը, Բայդենը «շատ տխրեց» Պուտինի առաջարկից հետո:
Նրա խոսքով, Բայդենը այժմ չի կարող ավելի կարեւոր խնդիր ունենալ, քան Պուտինի հետ երկխոսությունը հանուն ռուս-ամերիկյան հարաբերությունների, որոնք այժմ «սթրեսի մեջ են»:
https://radiosputnik.ria.ru/
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան