Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը
Ջազի հայկական ասոցիացիան, լինելով փորձառու և պարկեշտ կազմակերպություն, 2021 թվականի փետրվարի 15-ից նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի աջակցեն Ջազի միջազգային օրվան նվիրված մի ջոցառումը կազմակերպելուն, այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Կարեն Մովսեսյանը: Այդ մասին գրում է aysor.am-ը:
«Քանի որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նամակ ենք ստացել, թե օրվա կապակցությամբ ի՞նչ ենք կազմակերպելու այս տարի Երևան քաղաքում, այն կցել ենք մեր նամակին ու ներկայացրել Երևանի քաղաքապետին: Սակայն ստացանք իրենց բանավոր պատասխանը՝ նպատակահարմար չենք գտնում կազմակերպել այդ միջոցառումը: Դա մեզ համար անակնկալ էր, նման բան չէինք սպասում: Ու այդ պահին մեզ ոչ ոք չի բացատրում պատճառը: Մոտ 10 օր անց կրկին բանավոր մեզ ասացին՝ այո, այս տարի ևս համատեղ կկազմակերպենք, բայց մի փոքր այլ ֆորմատով: Մենք համաձայնվեցինք», - մանրամասնեց նա:
Կարեն Մովսեսյանի խոսքով՝ այլ ֆորմատ ասելով նկատի են ունեցել, որ միջոցառումը Կասկադում չկազմակերպվի (նախորդ տարիներին մշտապես Կասկադում է կազմակերպվել), այլ իրականանա թանգարաններում: Ասոցիացիան այս առաջարկը ևս ընդունել է:
«Մեր կազմակերպությունը սկսեց աշխատանքները, հրավիրեցինք տեխնիկների, մասնագետների, պայմանավորվեցինք թանգարանների ղեկավարների հետ, բայց որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանից կրկին բանավոր «հրահանգ» են ստանում. «Այս տարի չենք ուզում կազմակերպենք անգամ այդ ֆորմատով»:
Ես չհասկանալով՝ ինչ է կատարվում, հանդիպեցի քաղաքապետի օգնականին ու բացատրեցի, որ սա 10-րդ հոբելյանական տարին է, ամբողջ աշխարհում տոնը նշվում է, ու սխալ կլինի այսպիսի վարկանիշային միջոցառումը Երևանը չնշի: Օրինակներ եմ ներկայացրել, թե որ երկրում, ոնց ու ինչ շուքով են կազմակերպում, կրկին ցույց եմ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակը:
Քաղաքապետարանն այս անգամ կրկին ձևաչափի փոփոխություն է կատարում. միջոցառումը կանցկացվի Սիրահարների այգում, նաև խոստանում են՝ կազմակերպելու համար ասոցիացիային 15 միլիոն դրամ կհատկացնեն
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: