Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ
25/11/2020
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու է հրավիրվել ՀՔԾ:
ՀՔԾ-ից ևս այդ հարցով մեկնաբանություն չեն տալիս: ՀՔԾ է հրավիրվել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը: