Դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով
16/09/2022
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ սեպտեմբերի 16-իի նիստում վճռեց արդարացնել ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: