«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայթյուն Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ․ զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից

05/09/2022

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, հայտնել են ԱԳՆ-ում:

«Սեպտեմբերի 5-ին՝ Քաբուլի ժամանակով 10:50-ին, Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ անհայտ գրոհայինը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Հարձակման հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, Աֆղանստանի քաղաքացիների շրջանում ևս կան տուժածներ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ դիվանագետը հերթ է կանգնել մարդկանց մոտ, որպեսզի հայտարարի վիզա ստանալու թեկնածուներին:

Գործակալության զրուցակիցների նախնական տվյալներով՝ դեսպանատան մոտակա Istiqlal հիվանդանոցում առնվազն տասը մարդ է զոհվել, ևս ութը հոսպիտալացվել են:

Աֆղանստանի անվտանգության ծառայությունները դեսպանատան աջակցությամբ հետաքննություն են սկսել։

Տեսանյութը այստեղ։