«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտը պատրաստ է քննարկել Լաչինում բեռների ստուգման տեխնիկական միջոցների տեղադրման հնարավորությունը․ Սերգեյ Ղազարյան

03/03/2023

Ստեփանակերտը պատրաստ է ռուս խաղաղապահ զորակազմի հետ քննարկել Բերձորի (Լաչինի) միջանցքում բեռների ստուգման տեխնիկական միջոցների տեղադրման հնարավորությունը, պայմանով, որ ադրբեջանական կողմը վերահսկողության ընթացակարգին ոչ մի հասանելիություն չի ունենա, տեխնիկական հսկողության միջոցներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն չի ունենա։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է բանակցությիւններ են սկսվել Բաքվի և Արցախի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթազքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքում սկաններների տեղակայման հնարավորության հարցը։