«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի

17/10/2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ:

Այդ պահին հիվանդանոցում գտնվող Նարեկը պատմել է, թե ինչից և ինչպես է վիրավորվել: Նաև պատմել է, որ շատ է սիրում մաթեմատիկա և շախմատ։ Ապաքինվելուց հետո պայմանավորվել ենք հանդիպել և միասին շախմատ խաղալ: Նարեկին ընկերակցում էր Ռուբենը, որը, ցավոք, վնասվածքների պատճառով նոր է վերսկսում խոսել: Նրա վիրավորվելու մասին մեզ պատմեց մայրիկը: 

Իմացանք նաև, որ Ռուբենը շատ հետաքրքրություններ ունի, ֆուտբոլի մեծ սիրահար է և չի պատրաստվում հրաժարվել իր սիրած խաղից։ Այցելել ենք նաև երկու տարեկան Արծվիկին: Նրան խնամում է մայրիկը:

«Բուժանձնակազմի հետ քննարկել ենք փոքրիկի ապաքինման ընթացքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլոր այն երեխաների հետ է, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի:

Ինչպես միշտ, համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում»,- ասվում է «ՅՈՒՆԻՍԵՖ-Հայատանի» հաղորդագրության մեջ: