«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օսլոյի բնակարաններից մեկում պատահաբար հայտնաբերվել է մի տղամարդու դի, ով մահացել էր 9 տարի առաջ

09/04/2021

Օսլո քաղաքի բնակարաններից մեկում պատահաբար հայտնաբերվել է մի տղամարդու դի, ով  մահացել էր 9 տարի առաջ, հաղորդում է NRK լրատվամիջոցը։ Ըստ աղբյուրի, տարեց տղամարդու հարազատներից ոչ մեկ չէր փնտրել նրան։

Գլխավոր հարցը, որը օրինապահ մարմինները փորձում են պարզել այն է, թե ինչպես է ստացվել, որ մարդը այնպես է մեկուսացել հասարակությունից, որ 9 տարվա ընթացքում նույնիսկ նրա հարազատները չեն դիմել ոստիկանություն, իսկ հարևանները չեն նկատել նրա բացակայությունը։

Ոստիկանության տվյալներով, տղամարդը մահացել է 2011 թվականի ապրիլին․ նրա բնակարանի սեղանից հայտնաբերած կաթի  տուփի վրա այդ ամսաթիվն էր։