«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ

04/04/2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 4-6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրաջններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 4-6-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: