Մահացել է Բունդեսթագի՝ Ադրբեջանի շահերը պաշտպանող պատգամավորը
22/03/2021
Deutsche Well կայքը տեղեկացնում է, որ մահացել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում: Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Հունվարի վերջին Բունդեսթագը Կարին Շտրենցին զրկեց անձեռնմխելիությունից, նա մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության համար: