«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է Բունդեսթագի՝ Ադրբեջանի շահերը պաշտպանող պատգամավորը

22/03/2021

Deutsche Well կայքը տեղեկացնում է, որ մահացել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում: Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:

Հունվարի վերջին Բունդեսթագը Կարին Շտրենցին զրկեց անձեռնմխելիությունից, նա մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբիստական ​​գործունեության համար: