«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ հետաքննությունն է սկսվել

16/11/2020

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամոյլուի դեմ՝ Միջերկրական և Սև ծովերը կապող ջրանցք կառուցելու ծրագրերը քննադատելու համար՝ հայտնում է INTERFAX-ը:

Ավելի վաղ Իմամոյլուն նոր ջրանցքի կառուցման նախագիծն անվանել էր «Էրդողանի խելագար նախագիծ»:

Թուրքիայի նախագահը, ինչպես հաղորդվում է, դրա իրականացման անհրաժեշտությունը հիմնավորում է Բոսֆորի գերբեռնվածությամբ: Ըստ նախագծի, որը գնահատվում է 75 միլիարդ թուրքական լիրա (մոտ 10 միլիարդ դոլար), նախատեսվում է Ստամբուլի ջրանցքը փորել Բոսֆորից արևմուտք:

Ընդդիմությունը համոզված է, որ որ նոր ջրանցքի կառուցումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա և նույնիսկ կմեծացնի երկրաշարժերի ռիսկը Ստամբուլի շրջանում, որտեղ ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am