«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք ունեցող անձինք կարող են դիմել Սոցապնախարարություն

26/10/2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Հիշեցում

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:

Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»: