«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հռոմի պապի աննախադեպ այցն ու Քուրդիստանի սկանդալային քարտեզը

10/03/2021

Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով աղմկահարույց գեղաթերթիկ է մարվել: 

Այդ նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը: 

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայ, Շանլըուրֆա, Մարդին, Հաքքարի, Քահրամանմարաշ, Սիվաս (Սեբաստիա), Մալաթիա, Դիարբեքիր, Մուշ, Վան, Էրզրում, Էրզինջան (Երզնկա), Կարս, Աղրը և այլ նահանգները: 

Նշենք, որ այս քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ 

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) քարոզչությունըլ: Որոշ լրատվամիջոցներ էլ միջադեպը բնութագրել են իբրև սադրանք: 

Թեմային արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (PKK-ՔԲԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ այդ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում և տարածվում են տարբեր շրջանակների կողմից: 

«Տեսանք խնդրո առարկա քարտեզը: Այդ ամենը սուտ է ու կեղծ: Նախկինում այդպիսի քարտեզ Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև Հայաստանը: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշնամանք հարուցող ինչ-որ բաներ կան»: 

Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր:

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button