«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կանցկացնի տեսադասեր՝ նվիրված կիբեռանվտանգությանը

19/10/2020

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը հանրապետությունում, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:

«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեսադասերի թեմաներն են՝

ա) կիբեռանվտանգությունը.

բ) անձնական տվյալների պաշտպանությունը.

գ) մասնագիտական էթիկայի խնդիրները։

Տեսադասերին մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը` լրացնելով ստորև ներկայացված հայտը:

https://docs.google.com/.../1FAIpQLScHPoH4x.../viewform