Սիրված մեղեդիներ շարքից. Ռուբեն Հախվերդյան - Ձյուն
24/12/2020
Ձյունը երկար սպասեց գիշերվա իր խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով` փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում ... :